Sep 6, 2012

Հայ-ադրբեջանական սահմանի մոտ հայ կին է կորել


Սեպտեմբերի 2-ին կորած, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանի որոնողական աշխատանքները շարունակվում են. հայտնում են ԱԻՆ-ից: Որոնողական աշխատանքներին մասնակցում են Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի 17 հրշեջ-փրկարար, ոստիկանության բաժնի 20 աշխատակից և տեղի 100 բնակիչ:

Հիշեցնենք, որ Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել:

Աղբյուր` yerkir.am