Sep 10, 2012

Հայաստանը Օլիմպիական չեմպիոն


Բարև ձեզ: Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկցնել կայքի բոլոր այցելուներին, որ Հայաստանի շախմատի ազգային հավաքականը արդեն 3 անգամ դարզավ շախմտի Օլիմպիական չեմպիոն...

Sep 7, 2012

ՈՐՔԱ՞Ն «ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ» ԿԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայում 45 181 մարդ է զբաղվում գյուղերի պաշտպանությամբ, փոխանցում է CNNTurk-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը բացահայտել է «աշխարհազորայինների» (թուրքերեն` «քորուջու») թիվն ու նրանց տրվող աշխատավարձի չափը:

Նշեմ, որ «աշխարհազորայինները» հիմնականում կազմված են քրդերից, աշխատավարձ են ստանում պետությունից և «պաշտպանում» են գյուղերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներից: Մեծ հաշվով, թուրքական այս սխեմայով քրդերը դուրս են գալիս քրդերի դեմ:

Sep 6, 2012

ՀԱՅ ԱՂՋԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱԾ ԹՈՒՐՔ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

Թուրքիայում ազատ են արձակել երկու եղբայրներին, որոնք շանտաժի էին ենթարկել Հայաստանի քաղաքացի Նարինե Մկրտչյանին և նրան դրդել ինքնասպանության:

2012 թվականի փետրվարին Նարինեն, ով եղբոր` Ժորայի հետ բնակվում էր և աշխատում Ստամբուլում, ինքնասպանություն էր գործել` ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր:

Ավելի ուշ պարզվել էր, որ հայ աղջիկը նման քայլի էր դիմել, քանի որ նրա սիրեցյալը` ազգությամբ թուրք Օրհան Օքումուշը սպառնացել էր հրապարակել նրա մերկ լուսանկարները համացանցում:

Նվաստացում և ստորացում խորհրդարանում

Հայաստանի Ազգային ժողովը երեկ մի քանի ժամ տևած արտահերթ նիստի ընթացքում ընդունեց մի հայտարարություն, որով դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը, ինչպես նաև Սաֆարովին ազատելու Ադրբեջանի քայլը` կոչ անելով այլ երկրների խորհրդարաններին ու միջազգային կազմակերպություններին ևս դատապարտել կատարվածը: Այս հայտարարությունը, որ ընդունել է ԱԺ-ն, կարելի է վստահաբար համարել անատամ, ոչինչ չասող, ըստ էության ոչ մի քաղաքական նշանակություն չունեցող, իսկ իր ընդունման ձևի մեջ էլ պարզապես անլուրջ մի փաստաթուղթ, որը բացի ծիծաղից, հավանաբար որևէ այլ վերաբերմունքի չի արժանանա որևէ երկրի խորհրդարանում կամ միջազգային կազմակերպությունում:

Բանն այն է, որ աշխարհում լուրջ վերաբերմունքի արժանանում են լուրջ տեքստերը, որոնք իրենց մեջ պարունակում են քաղաքական ակտ: Ինքնին տեքստի ընդունումը քաղաքական ակտ չի կարող լինել, որովհետև կարևոր է, թե ինչ բովանդակություն կա դրա մեջ: Հայաստանի խորհրդարանի ընդունածի մեջ չկա ոչ մի բովանդակություն: Բանն այն է, որ մեղմ ասած` անլուրջ է բովանդակություն համարել խորհրդարանական մակարդակով ընդունած մի հայտարարություն, որում չկա ոչ մի նոր բառ անգամ` ի տարբերություն այն ամենի, ինչ հնչել է անցած օրերին տարբեր շուրթերից: Այլ կերպ ասած` Հայաստանի խորհրդարանն ընդամենը ծաղկաքաղով է զբաղված, ինչի պարագայում երևի թե ավելի օգտավետ կլիներ, որ խորհրդարանականները գնային և բերքահավաքով զբաղվեին, գոնե օգնելով գյուղացիներին:

Եվ այս ամենում, առանձնապես հետաքրքրական է ընդդիմադիր ուժերի կամ այսպես կոչված` ընդդիմադիր ուժերի դերը, որոնք միասնականության կեղծ արդարացումների ներքո մեծամասնության նման կողմ են քվեարկել այդ ոչինչ չասող հայտարարությանը: Մեծամասնության պարագայում ամեն ինչ հասկանալի է, ավելին սպասել էլ պետք չէ մի կառույցի մեծամասնությունից, որը վերարտադրվել է գործադիր իշխանության որոշումները դակելու համար, դրա դիմաց ստանալով տարատեսակ իշխանական քվոտաներ: Սակայն ինչ ասել ընդդիմության, կամ ընդդիմադիր ներկայացող ուժերի մասին, որոնք խորհրդարանական ամբիոնից պոպուլիստական ելույթներ են ունենում և խոսում Հայաստանի դասերի, հետևությունների, եզրակացությունների և լրջության մասին, որոնց ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չի կարող նվաստացած կամ ստորացված պետություն լինել, սակայն այդ ամենից հետո սեղմում են կոճակն ու ըստ էության շարունակում Հայաստանի նվաստացումն ու ստորացումը:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի հարցում պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը. ԵԽԽՎ նախագահ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը հայտարարություն է տարածել, որում նշել է` մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների լուրջ վատթարացման կապակցությամբ: 

Մինյոնն ընդգծել է, որ միանում է միջազգային քննադատությանը, քանի որ Ադրբեջանում հերոսացրել են սարսափելի հանցագործություն կատարած Սաֆարովին, ով դրա համար դատապարտվել է Եվրոպայի խորհրդի երկրի դատարանի կողմից: 

Մինյոնը վստահություն է հայտնել, որ Սաֆարովին ազատելն անընդունելի է, և որ այդ սկանդալային ազատումը շատ բացասական հետևանքներ է առաջացրել առանց այն էլ լարված հայ-ադրբեջանական հարաբերություններում: Մինյոնի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը տանում է դեպի տարածաշրջանային իրավիճակի քննադատություն:

Մինյոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել սեփական դիրքորոշումը՝ համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին:

Նյութի աղբյուր՝ 1in.am

ՆՆՋԻՐ ԴՈՒ ԽԱՂԱՂ (Գուրգեն Մարգարյանի անմահ հիշատակին)


Քնած էր Գուրգենը օտար երկրում
Հայրենի տունն էր տեսնում երազում
Գուցե տեսնում էր աղջկա՞ն սիրած,
Կամ մեր լեռները, ծառե՞րը ծաղկած.
Քնած էր խաղաղ իրեն մահիճում
Հայոց բանակի սպան դյուցազուն
Եվ անգամ մտքի ծայրով չեր անցնում.
Դարան էր մտել թուրքն արնախում.
Ազարին գիտեր. ազնիվ պայքարում
Անկարող էր դեմ առ դեմ կռվել,
Վճռեց նենգորեն’ լոկ թուրքին վայել
Խորամանկորեն հարցերը լուծել:

Հունգար ժողովուրդն ասում է ոչ: Սկսում եմ հարգել էս ժողովուրդին...


Ահա ինչքան տարբեր են լինում հերոսները